13 ապրիլի 2011 - 18:44 AMT
ՀՀ տրանսպորտի նախարար. Դեպի Վրաստան ճանապարհների վերականգնման ծրագիր է նախապատրաստվում

Ապրիլի 13-ին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները:

Երկուստեք քննարկել են, մասնավորապես, ճանապարհաշինարարության ոլորտում տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերում վրացական ընկերությունների մասնակցության հնարավորությունները:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Վրաստանի ուղղությամբ ճանապարհների վերականգնման համար նախապատրաստվում է ծրագիր: