13 ապրիլի 2011 - 22:09 AMT
ՀՀ Կենտրոնական բանկն ի զորու է հանրապետությանը զերծ պահել ֆինանսական ցնցումներից, վստահ է վարչապետը

Հայաստանի Կենտրոնական բանկն ի զորու է հանրապետությանը զերծ պահել ֆինանսական ցնցումներից: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սկսած 1993 թվականից Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում: Շուկան է որոշում, թե ինչպիսին է լինելու դրամի փոխարժեքը: Հայաստանի նախագահն իր հերթին ԿԲ ուշադրությունը դարձրել է այն բանին, որ երկրում չպետք է փոխարժեքի կտրուկ տատանումներ լինեն: Այսօր, մեր գնահատմամբ, այդ տատանումները չափավոր են»,- հայտնել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ավելացրել է, որ ՀՀ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի գնաճի մեղմացման գործընթացում Կենտրոնական բանկի ջանքերը հաջողված լինեն: