Առաջին սերնդի «Բամբիռը» Երևանում կներկայացնի իր նոր` «Armenian Scotch» ձայներիզը

PanARMENIAN.Net - Ապրիլի15-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում «Բամբիռ» լեգենդար ֆոլք-ռոք խմբի 30-ամյա գործունեության կապակցությամբ տեղի կունենա խմբի «Armenian Scotch» ձայներիզի շնորհանդեսը: Ժամը 15:30-ից սկսած` Թումանյանի թանգարանի բակում տեղի կունենա շնորհանդես-ընդունելությունը, որը կուղեկցվի «Բամբիռ»-ի 30 րոպեանոց կենդանի համերգով:

«Armenian Scotch»-ը «Բամբիռ»-ի 4-րդ ձայներիզն է, որը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին: Ձայներիզում տեղ են գտել երկու բանաստեղծների ստեղծագործությունները: 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---