14 ապրիլի 2011 - 11:17 AMT
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում հայ մարզիկներն անհաջող են ելույթ ունեցել

Կազանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն առայժմ անհաջող է ընթանում Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար:

Մինչև 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել են երկու ծանրամարտիկ` Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Մարզիկներն իրենց ելույթներն ավարտեցին 5-րդ և 6-րդ տեղերում: Գրիգորյանը «երկամարտի» արդյունքում 313 կգ բարձրացրեց, իսկ Ավետիսյանը` 312 կգ:

Այս քաշային կարգում 332 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Վլադիսլավ Լուկանինը (Ռուսաստան):

Առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ), իսկ կանանցից արծաթե մեդալակիր դարձավ Էլեն Գրիգորյանը (53կգ ք/կ):

Ապրիլի 14-ին մինչև 77 կգ քաշային կարգում ելույթ կունենան Արայիկ Միրզոյանն ու Աղասի Աղասյանը: