14 ապրիլի 2011 - 11:19 AMT
Ապրիլի 24-ին Ստամբուլում հայ ձյուդոիստները կպաշտպանեն իրենց երկրի պատիվը

Ապրիլի 14-ին Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականն Աբովյանում ավարտեց ուսումնամարզական հավաքը: Այս հավաքը վերջինն էր ապրիլի 20-24-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստման համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ադրիան Կրոիտորուն հրապարակեց մասնակիցների անուները` Հովհաննես Դավթյան (60կգ, Գյումրի), Արմեն Նազարյան (66կգ, Հրազդան), Համբարձում Տոնոյան (66կգ, Գյումրի), Արտյոմ Բաղդասարյան (73կգ, Գյումրի), Հակոբ Առաքելյան (100կգ, Երևան), աղջիկներից` Գայանե Հարությունյան (48կգ, Երևան), հաղորդում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան: