ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը կայուն կերպով աճում է

ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը կայուն կերպով աճում է

PanARMENIAN.Net - 2011-ի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2010-ի նույն շրջանի համեմատ 15.2 տոկոսով, բեռնաշրջանառությունը` 16.8 տոկոսով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա նաև հավելել է, որ բեռնափոխադրումներից ստացված եկամուտներն աճել են 20 տոկոսով, իսկ պլանային աճը կազմել է 3.3 տոկոս: «Մենք ապահովել ենք բեռնափոխադրումների ծավալի դինամիկ աճ 2010-ի համեմատ»,- հայտարարել է Շայդուլինը:

ՀԿԵՈւ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ այդ արդյունքները հնարավոր են դարձել անցկացվող սակագնային քաղաքականության շնորհիվ: Նա նաև հավելել է, որ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունն ուղղված էր արտաքին և ներքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը և ծավալների դինամիկ աճի կայունացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---