Անուշ Հովհաննիսյան. Էրդողանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կարելի է հերթական սկանդալը համարել

Անուշ Հովհաննիսյան. Էրդողանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կարելի է հերթական սկանդալը համարել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում հերթական անգամ ցույց է տվել, որ նա անզուսպ քաղաքական գործիչ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Էրդողանի ելույթը կարելի է համարել հերթական սկանդալը: Նա նշել է, որ հարցերին պատասխանելու փոխարեն Էրդողանը սկսել է քննադատությամբ հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր տվել են այդ հարցերը: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել ԵԽԽՎ Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցչի հարցին այն մասին, թե ինչպես են Թուրքիայում վերաբերվում ազգային փոքրմասնություններին, որին Էրդողանը պատասխանել է, որ Ֆրանսիան այն երկիրը չէ, որը պետք է նման հարցեր տա:

Սակայն հայ փորձագետը նշել է նաև, որ Էրդողանն ունի նախագահ Աբդուլլահ Գյուլ և ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլու, որոնք կարող են մեղմել նրա անզուսպ քայլերը: Միաժամանակ, Հովհաննիսյանն ասել է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրա երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը բոլորովին չի փոխվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---