14 ապրիլի 2011 - 18:36 AMT
Արցախի պաշտպանության բանակը վերահսկում է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների զորավարժությունները ԼՂՀ սահմանին

Ապրիլի 14-ին` ժամը 10:15-ից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15կմ խորության վրա: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից,Ադրբեջանական օդուժի կողմից Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի արձանագրվել:

ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ: