14 ապրիլի 2011 - 18:55 AMT
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կտա մանկավարժական համալսարանում

Ապրիլի 15-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության շրջանակներում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և երգչուհի Հասմիկ Թորոսյանի (սոպրանո) համերգը:

Ծրագրում հնչելու են Մոցարտի թիվ 40 սիմֆոնիան և «Exsultate, jubilate» և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը: