15 ապրիլի 2011 - 09:33 AMT
Երևանում կբացվի դեպի տիեզերք մարդու թռիչքի 50-ամյակին նվիրված ցուցահանդես

Ապրիլի 15-ին Երևանւմ կբացվի ցուցահանդես նվիրված` դեպի տիեզերք Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին: Տուրիզմի հայկական ինստիտուտը տեղեկացնում է, որ ցուցահանդեսը կբացվի 11:00-ին Երվանդ Քոչարի 12/1 հասցեում:

Ցուցահանդեսը կազմակերպել են` Տուրիզմի հայկական ինստիտուտի-Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղի, «Ռոսսոտռուդնիչեստվոյի» ներկայացուսչության և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսի միտումն է ծանոթացնելու հանրությանը` Յուրի Գագարինի սխրանքին և հայ ժողովրդի ներդրմանը տիեզերքի նվաճման գործում: