15 ապրիլի 2011 - 10:35 AMT
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Լռությունը սուտ է, ռոքը` իրական» խորագրով համերգը

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի El Rey Theatre համերգասրահում տեղի է ունենալու «Լռությունը սուտ է, ռոքը` իրական» խորագրով, թվով 3-րդ ամենամյա համերգը: Այն նվիրված է Մեծ եղեռնի 96-ամյակին: Համերգին կմասնակցեն Հարավային Կալիֆորնիայի հայ երաժիշտները: «Հարավային Կալիֆորնիայում այս օրերին տեղի են ունենալու բազում միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այս համերգը կլինի այդ բոլոր միջոցառումների հավելումը: Արվեստի օգնությամբ մենք կրկին կփորձենք ուշադրությունը սևեռել մարդու իրավունքների ոտնահարման վրա և հավաքելով մեր ուժերը, կփորձենք վերջ տալ այդ երևույթին», -ասել է ուդահար Էնդրյու Քզիրյանը:

Երեք տարիների ընթացքում Լոս Անջելեսում մի շարք արվեստի գործիչներ համախմբվել են հանուն մի գաղափարի և «Լռությունը սուտ է, ռոքը` իրական» համերգով կոչ արել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ասպարեզը» հաղորդում է, որ համերգից ստացված հասույթը կտրամադրվի երկու հասարակական կազմակերպությունների: