15 ապրիլի 2011 - 10:43 AMT
Երևանում կբացվի «Գեղեցկություն և առողջություն -2011» 4-րդ միջազգային ցուցահանդեսը

Մայիսի 7-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կբացվի 4-րդ միջազգային «Գեղեցկություն և առողջություն-2011» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցեն հայտնի հայկական և միջազգային ընկերություններ՝ առողջության ու գեղեցկության կենտրոններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական ու դեկորատիվ դիմահարդարման միջոցների, մաշկի և վարսերի խնամքի միջոցների արտադրողներ ու ներմուծողներ, արվեստի գործիչներ, նկարիչներ ու քանդակագործներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանում հայտնի հագուստի և ոսկերչական իրերի դիզայներներ, հանրաճանաչ հանդեսներ ու թերթեր:

Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները ոչ միայն կկարողանան դրսևորել իրենց, անհրաժեշտ տեղեկատվություն տարածել, այլ նաև եկամուտ ստանալ արտադարանքի վաճառքից ու հաճախորդների շրջանակի ընդլայնումից:

Ցուցահանդեսին կհրավիրվեն դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների, Երևանի Կանանց միջազգային ակումբի անդամներ: Ցուցահանդեսի շրջանակներում այցելուների համար կխաղարկվեն արժեքավող մրցանակներ: