Կոալիցիայի երկրների ղեկավարները պահանջում են, որ Քադաֆին հեռանա առանց վերադառնալու իրավունքի

Կոալիցիայի երկրների ղեկավարները պահանջում են, որ Քադաֆին հեռանա առանց վերադառնալու իրավունքի

PanARMENIAN.Net - Մուամար Քադաֆին պետք է հեռանա քաղաքական ասպարեզից առանց վերադառնալու իրավունքի: Այդ մաիսն հայտարարել են ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Համատեղ հոդվածում, որը հրապարակվել է International Herald Tribune, Times և Figaro թերթերում, նրանք գրում են. «Անհնար է պատկերացնել Լիբիայի ապագան, որտեղ իշխանության ղեկավար կլինի այն մարդը, որը փորձում է ոչնչացնել սեփական ժողովրդին: Ռեժիմը պետք է հեռանա իր զորքերի կողմից պաշարված քաղաքներից: ՆԱՏՕ-ն պետք է շարունակի գործողությունը Ջամահիրիայում, քանի դեռ Քադաֆին չի լքել իր պաշտոնը, որպեսզի Լիբիայի քաղաքացիական բնակչությունը պաշտպանված լինի»:

Ըստ Օբամայի, Սարկոզիի ու Քեմերոնի, միայն դրանից հետո հնարավոր կլինի սկսել «երկար անցումը բռնապետությունից դեպի սահմանադրական գործընթաց»: «Քադաֆիի հեռանալուց հետո համաշխարհային հանրությունը պետք է նպաստի բաց հասարակության հիմքը հանդիսացող ինստիտուտների զարգացմանը: Նոր սահմանադրությունը կստեղծի, նոր առաջնորդների կընտրի Լիբիայի ժողովուրդը, ոչ թե ՄԱԿ-ը»,-հավաստիացնում են Օբաման, Սարկոզին ու Քեմերոնը: Սակայն, նրանք նշում են, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ կատարված չեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը և մինչև որ Լիբիայի ժողովուրդը ի վիճակի լինի ընտրել իր ապագան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---