ՀԲ. Շուրջ 44 մլն մարդ աղքատացել է պարենամթերքի գնաճի պատճառով

ՀԲ. Շուրջ 44 մլն մարդ աղքատացել է պարենամթերքի գնաճի պատճառով

PanARMENIAN.Net - Աշխարհում պարենամթերքի գների կտրուկ աճը հանգեցրեց նրան, որ 44 մլն մարդ հայտնվեց աղքատության շեմից այն կողմ և եթե միջոցներ չձեռնարկվեն, ապագայում նրանց թիվը կավելանա ևս 10 միլիոնով: Այդ մասին նախազգուշարցել է Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը: «Տուժում են ամենաչքավորները, նրանց թիվը կարող է աճել բարձր ու անկայուն գների պատճառով,-ասել է Զելլիկը:-Մենք պետք է գերակա դարձնենք պարենամթերքի գները և պաշտպանենք աղքատ ու խոցելի մարդկանց, որոնք իրենց եկամուտի մեծ մասը սննդի վրա են ծախսում»:

Ըստ ՀԲ-ի զեկույցի, պարենամթերքի համաշխարհային գներն անցյալ տարի աճել են 36 տոկոսով: Եգիպտացորենի գինը աճել է 74 տոկոսով, ցորենինը՝ 69 տոկոսով, միայն բրնձի գինն է անփոփոխ մնացել:

Ըստ ՄԱԿ-ի պարենամթերքի ու գյուղատնտեսության կազմակերպության զեկույցի, դեկտեմբերին գները նոր ռեկորդ սահմանեցին, իսկ հունվարին-փետրվարին շարունակել են աճել:

Արաբական երկրներում տեղ գտած հուզումները շատ փորձագետներ կապում են սննդամթերքի գների բարձրացման հետ, կարծիք է հայտնվել նաև, որ աշխարհը «պարենային հեղափոխությունների» դարաշրջան է մուտք գործում, գրում է Gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---