«Բարգավաճ Հայաստան». Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կնպաստի Ղարաբաղի տնտեսական զարգացմանը

«Բարգավաճ Հայաստան». Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կնպաստի Ղարաբաղի տնտեսական զարգացմանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանը» սատարում է Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը Ստեփանակերտի օդանավակայանի հարցում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ըստ նրա, Ստեփանակերտի օդանավակայանի բացումն ու շահագործումը ամենևին էլ սադրանք չէ Հայաստանի կողմից: «Օդանավակայանի շահագործումը կնպաստի Ղարաբաղի տնտեսական զարգացմանը և ես կոչ եմ անում բոլորին այդ հարցը դիտարկել հենց այդ համատեքստում»,-հայտարարել է Սաֆարյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլի 14-ի իրեցն հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ստեփանակերտում ծրագրվող օդանավակայանի բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել:

Նրանք նախազգուշացրել են, որ այդ օդանավակայանից թռիչքները ոչ մի կերպ չեն ազդի և չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոփոխելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել ըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համապատասխան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի թռիչքների ընթացիկ պրակտիկայում սեփական օդային տարածքներում: Համանախագահները ողջունել են վստահեցումները նրանում, որ կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած սպառնալիքներից կամ քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից: Կողմերը համանախագահներին վստահեցրել են նաև նրանում, որ այդ հարցով կզբաղվեն դիվանագիտական ճանապարհով և ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---