15 ապրիլի 2011 - 15:23 AMT
Ռուբեն Հախվերդյան. Մշակույթի նախարարությունը պետք է ցրել

Հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը գտնում է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն իր գործառույթը ընդհանրապես չի կատարում: «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ձայնասկավառակի շնորհանդեսին լրագրողներին տված հարցազրույցում Հախվերդյանն ասել է.«Որքան շուտ ցրեն մշակույթի նախարարությունն, այդքան լավ, այն ոչ մի բան ժողովրդին չի տալիս»: Այն հարցին, թե պետք է նախարարին փոխել թե նախարարությունը, երգիչը պատասխանել է, որ նախարարի փոփոխությունից համակարգը չի փոխվում: