Ստամբուլում բացվում է «Թալիբանի» ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի կառավարության հետ երկխոսության վարելու համար Թուրքիայում կարող է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցչությունը բացվել, այդ հարցի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդագրության համաձայն, թուրքական և արևմտյան մամուլում նախկինում բազմիցս հաղորդվել է չեզոք տարածքում աֆղանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու` թալիբների մտադրության մասին: Նման չեզոք տարածքների թվում նշվում էին ԱՄԷ, Տաջիկստանը, Թուրքիան: Ընդ որում, մատնանշվել է, որ բանակցություններ վարելու գաղափարը ԱՄՆ-ին է պատկանում, սակայն պետքարտուղարությունն այդ տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատել:

Թուրքիայի վարչապետի օգնական Իբրահիմ Քալինի խոսքով, ներկայումս բանակցություններ են ընթանում, և ներկայացուցչության վայր է նախատեսվում դարձնել Ստամբուլը: Թուրքիայում «Թալիբանի» շարժման ներկայացուցչության բացման հնարավորության մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, որն այդ հարցը մարտին քննարկել է Աֆղանստանի նախկին նախագահ Բուրխանուդդին Ռաբբանիի հետ: Դավութօղլուի խոսքով, Ստամբուլում թալիբների գրասենյակի բացումը Թուրքիային թույլ կտա ստանձնել «Թալիբանի» և Համիդ Կարզայի վարչակազմի միջև միջնորդի առաքելությունը: Մինչև 2001 թվականը Աֆղանստանում կառավարած թալիբները մինչ օրս խոշոր տարածքներ են վերահսկում երկրի հարավում և արևելքում, նրանց ներկայությունը նկատվում է գրեթե բոլոր աֆղանական գավառներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---