15 ապրիլի 2011 - 18:31 AMT
«Հազարամյակի մարտահրավեր»-ը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 15-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արագածոտնի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել ոռոգման ենթակառուցվածքների գծով ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը ՀՀ գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակողներին ու ոռոգման համակարգի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու միջոցով: