15 ապրիլի 2011 - 18:48 AMT
Էմմիին ներկայացրել է եվրատեսիլյան «Boom-Boom» կատարումը Մոլդովայում

Եվրատեսիլ 2011-ին Հայաստանի ներկայացուցիչ Էմմիին իր պրոմո արշավի շրջանակներում այցելել է Մոլդովա և հյուրընկալվել այս երկրում Եվրատեսիլի գլխավոր գործընկեր Orange Մոլդովայի կողմից: Այն բանից հետո, երբ մոլդովական Zdob si Zdub խումբն այցելեց Հայաստան և ներկայացվեց հայ հանդիսատեսին, այժմ « Boom Boom »-ն է հնչում Մոլդովայում: Քիշնևում կայացած մամլո ասուլիսից հետո երգչուհին հանդիպել է Orange Մոլդովայի գլխավոր տնօրեն Լյուդմիլա Կլիմոկի հետ:

«Մենք հպարտ ենք արդեն չորրորդ անգամ աջակցել այս մրցույթին Մոլդովայում, իսկ արդեն երկրորդ տարին է, ինչ մեր փորձը կիրառում են մեր հայաստանյան գործընկերները: Սա շատ կարևոր մրցույթ է, որը թույլ է տալիս տաղանդավոր կատարողներին հայտնի դառնալ ամբողջ Եվրոպայում, միաժամանակ նպաստում է երկրի ճանաչմանը: Ցանկանում ենք ձեզ մեծ հաջողություններ, քաջություն և համառություն», ասել է տիկին Կլիմոկը Էմմիի հետ հանդիպման ժամանակ: