Հայաստանի օմբուդսմենը որոշել է 50-օրյա լռությունից հետո անցնել առավել հրապարակային գործունեության

Հայաստանի օմբուդսմենը որոշել է 50-օրյա լռությունից հետո անցնել առավել հրապարակային գործունեության

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անցնում է առավել հրապարակային և թափանցիկ գործունեության: Ինչպես հաղորդում է Հայաստանի օմբուդսմենի մամլո ծառայությունը, հաջորդ շաբաթ լրանում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Անդրեասյանի ընտրվելու 50 օրը:

Մարդու իրավունքների ամենահրատապ խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով պաշտպան Կարեն Անդրեասյանը հաջորդ շաբաթ պատրաստվում է ելույթ ունենալ և հանրությանը ներկայացնել իր անդրադարձը սոցիալական ապահովության իրավունքին (ապիլի 18), հավաքների ազատության իրավունքին (ապրիլի 19), սեփականության իրավունքին (ապրիլի 20), խոսքի ազատության իրավունքին (ապրիլի 21), արդար դատաքննության իրավունքին (ապրիլի 22), բռնության և խոշտանգումների խնդիրներին (ապրիլի 23), 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքներին (ապրիլի 25):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---