«Հայոց աշխարհ». Սոս Սարգսյանը Բարաք Օբամային իսկական տղամարդ չի համարում, այլ սովորական սուտասան

«Հայոց աշխարհ». Սոս Սարգսյանը Բարաք Օբամային իսկական տղամարդ չի համարում, այլ սովորական սուտասան

PanARMENIAN.Net - «Հայոց աշխարհ» թերթը ապրիլի 16-ին հրապարակել է ԽՍՀՄ ժողովրդական արտսիտ Սոս Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում մասնավորապես ասվում է. «Պարոն Նախագահ, հայերը՝ հայեր, բայց ձեր ժողովուրդն ու մոլորակի մարդիկ տեսնում են, որ Դուք խոստացաք ու չկատարեցիք: Եվ ինչպե՞ս դա անվանել: Սո՞ւտ: Ներեցեք: Այո՛, սովորական սուտ: Այլ կերպ չե՛ս անվանի: Ի՞նչ օրինակ եք տալիս Դուք ձեր հասարակ համաքաղաքացիներին եւ աշխարհի ազնիվ մարդկանց... Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում... Հասկանալի է, Դուք առաջնորդվում եք Ձեր շահերով, Դուք՝ աշխարհի հզորներդ: Եվ այսօր հարց եմ ուղղում Ձեզ. դե, իսկ ի՞նչ կասեք փոքր ժողովուրդների շահերի մասին, ո՞ւր կհրամայեք նրանց կորչել եւ ի՞նչ անել այս ստախոս աշխարհում, առանց բարոյականության, ազնվության»,- գրում է Սոս Սարգսյանը ԱՄՆ նախագահ Օբամային ուղղված իր բաց նամակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---