ՀՀ իշխանությունները մտադիր են հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ ձևավորել

ՀՀ իշխանությունները մտադիր են հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ ձևավորել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած ՀՀ ոստիկանության օրվան նվիրված շքերթին: Նա շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց»:

Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն»,- իր շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սարգսյանը, խոսելով նաև օրինականության պահպանման հարցում ոստիկանության անելիքների մասին, խոսքի ավարտին մաղթելով նրանց` արժանի լինել իրենց բարձր կոչմանը :

Հանրապետության ղեկավարը, ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ մեդալներով:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ Աժ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---