Հայաստանը գերազանցում է Թուրքիային խոսքի ազատության WEF ինդեքսով

Հայաստանը գերազանցում է Թուրքիային  խոսքի ազատության WEF ինդեքսով

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum – WEF) հրապարակել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ամենամյա վարկանիշը, որտեղ 138 երկրները տեղաբաշխվել են ըստ մամուլի ազատության ցուցանիշի: Այդ ցուցակում Թուրքիան 135-րդն է:

Թուրքիայում մամուլի ազատության վիճակը բնութագրող ինդեքսը 2,53 է: Վարկանիշային աղյուսակը եզրափակող երկրների ցանկում են Իրանը (136), Լիբիան (137) և Զիմբաբվեն (138): Իսկ վարկանիշի առաջատարն է Դանիան 6,91 ինդեքսով: ԱՄՆ-ն 38-րդն է:

Ինչպես գրում է թուրքական Aksam, Թուրքիայի համեմատ խոսքի ազատության հետ կապված գործերը շատ ավելի լավ են Հունաստանում, Կիպրոսում, Հայաստանում և մի շարք այլ երկրներում: Հայաստանը 125-րդն է ցուցակում՝ առաջ անցնելով նաև Ռուսաստանից:

Ըստ Մամուլի միջազգային ինստիտուտի (International Press Institute – IPI), բանտարկության մեջ գտնվող ԶԼՄ-ների ներկայացուցիչների քանակով Թուրքիան բացառիկ առաջատար է, այնտեղ կա 57 ձերբակալված լրագրող, որոնց թվում նաև Նեդիմ Շեները, որը մինչ այդ Թուրքիայի հատուկ ծառայություններին մեղադրել էր հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ: Նա երկու գիրք է գրել այդ մասին և 2010թ. IPI-ն նրան ճանաչեց «ազատ մամուլի հերոս»: Ձերբակալված է նաև «Իմամի բանակը» արգելված գրքի հեղինակ Ահմեդ Շիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---