Հոսնի Մուբարաքին կարող են պատժել ցուցարարների սպանության մեղադրանքով

Հոսնի Մուբարաքին կարող են պատժել ցուցարարների սպանության մեղադրանքով

PanARMENIAN.Net - Եգիպտոսի պետական դատախազը որոշել է հիվանդ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ռազմական հիվանդանոց տեղափոխել, այնուհետև` բանտ, երբ նրա առողջությունը փոքր-ինչ բարելավվի: Ցուցարար քաղաքացիներին ցրելու նպատակով զենքի կիրառումը կարող է նրա համար կախաղանով ավարտվել, հաղորդում են Եգիպտոսի պետական լրատվամիջոցները:

Ներքին գործերի նախարարը պատասխանել է, որ բանտի հիվանդանոցն անհրաժեշտ սարքավորումներ չունի ուժերն արագ կորցնող 82-ամյա մարդու առողջությունը պահպանելու համար, և Մուբարաքի համար ռազմական հիվանդանոց է խորհուրդ տվել: Նախկին նախագահին Կահիրեի ծայրամասում գտնվող Միջազգային բժշկական կենտրոն կտեղափոխեն, այնտեղ արդեն ավարտել են նրան ընդունելու համար պալատի նախապատրաստությունը, գրում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---