16 ապրիլի 2011 - 16:08 AMT
Երևանում` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մոտ, 250 ծառ է տնկվել

Ապրիլի 16-ին Երևանում` Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մոտ, ծառատունկ էր կազմակերպվել «Անմեղ զոհերի հիշատակին» քարոզարշավի շրջանակներում, որը 2010 թվականից անցկացնում է Համաշխարհային հայկական կոնգրեսն (ՀՀԿ) ու Ռուսաստանի Հայերի միությունը (ՌՀՄ):

Ակցիային, որի նպատակը Հայաստանի ողջ տարածքում 1,5 մլն ծառ տնկելն է նախքան Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյակը, մասնակցել է ՌՀՄ և ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: Այսօր 250 ծառ է տնկվել:

«Ինձ համար այդ 250 ծառերը խորհրդանշում են հայ մտավորականության ներկայացուցիչներին, որոնք սպանվեցին 1915 թվականին»,- հայտնել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: