Բեռնում ցուցադրվել է Էրիկ Ֆրիդլերի հանրահայտ «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը

Բեռնում ցուցադրվել է Էրիկ Ֆրիդլերի հանրահայտ «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանումհայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի և «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, 90 րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդեցին քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի և Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» գրքի հեղինակն է:

«Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---