16 ապրիլի 2011 - 18:12 AMT
«Իմպուլսն» ու «Գանձասարը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում հաղթանակ գրանցեցին

Ապրիլի 16-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրի երկու հանդիպումներ: Իջևանում «Իմպուլսն» ընդունեց «Բանանցին», իսկ Կապանում հանդիպեցին տեղի «Գանձասարն» ու «Միկան»:

«Իմպուլս» - «Բանանց» խաղում հաշիվը բացեցին Դիլիջանի թիմի ֆուտբոլիստները: 20-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Հաղթանակից հետո «Իմպուլսը» 6 միավոր է հավաքել:

Օրվա երկրորդ խաղում «Գանձասարին» նույնպես հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել Արմեն Շահգելդյանի սաների նկատմամբ և 11 միավոր հավաքել:

Ապրիլի 17-ին կհանդիպեն «Ուլիս» - «Արարատ» և «Փյունիկ» - «Շիրակ» զույգերը: