Վրաստանը 5 ժամով բացել է «Վերին Լարսը» Ռուսաստանի հետ սահմանին կուտակված մեքենաների համար

Վրաստանը 5 ժամով բացել է «Վերին Լարսը» Ռուսաստանի հետ սահմանին կուտակված մեքենաների համար

PanARMENIAN.Net - Վրացական կողմը 5 ժամով բացել է «Վերին Լարս» հսկիչ-անցումային կետը Ռուսաստանի հետ սահմանին կուտակված մեքենաները բաց թողնելու համար: Այդ մասին հաղորդել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն:

ԱԻՆ-ը դիմել է խնդրանքով զերծ մնալ այդ ճանապարհով երթևեկելուց բոլոր նրանց, ով դեռ կանգնած չեն սահմանին, քանի որ կեսօրին ճանապարհը կրկին փակվելու է:

«Վերին Լարս» ՀԱԿ-ը փակվել էր ապրիլի 12-ին առատ ձյան պատճառով, որը տեղացել էր Կրեստովյան լեռնանցքում

«Կազբեկի-Վ երին Լարս» ՀԱԿ-ը միակ պաշտոնական անցումային կետն է վրաց-ռուսական սահմանի ցամաքային հատվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---