Հայ աստղագետները և լրագրողները քննարկել են գիտական լրագրության զարգացման խնդիրները

Հայ աստղագետները և լրագրողները քննարկել են գիտական լրագրության զարգացման խնդիրները

PanARMENIAN.Net - Հայկական աստղագիտական միությունը Բյուրականի աստղադիտարանի աջակցությամբ ապրիլի 16-ին կազմակերպել է սեմինար գիտական լրագրության վերաբերյալ, որին մասնակցել են մի քանի տասնյակ հայ լրագրողներ: Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ աստղագետները և լրագրողները քննարկել են գիտության լուսաբանման խնդիրները, մասնավորապես, աստղագիտության:

Լրագրողները ծանոթացել են ժամանակակից աստղագիտության ձեռքբերումների, այդ ոլորտում միջազգային համագործակցության, ինչպես նաև հայկական աստղագիտության պատմության և նրա ներկա դրության հետ: «Մեր գլխավոր նպատակն է բարձրացնել գիտության համբավը»,- սեմինարի բացման ժամանակ ասել է Հայկական աստղագիտական միության ղեկավար Արեգ Միքայելյանը: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ են ինչպես լրագրողների, այնպես էլ գիտնականների համատեղ ջանքերը, որոնք ժամանակակից աշխարհի պայմաններում պարտավոր են լուսաբանել և տարածել իրենց ձեռքբերումները:

Սեմինարից բացի, լրագրողները ծանոթացել են Բյուրականի աստղադիտարանի պատմության և նրա հիմնադիրի՝ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի հետ, և լրագրողների համար կազմակերպվել է շրջայց աստղադիտարանում: «Վիկտոր Համբարձումյանը և Բյուրականի աստղադիտարանն անքակտելիորեն կապված են»,- ընդգծել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---