18 ապրիլի 2011 - 11:45 AMT
Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին Կարսում կսկսեն «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումը

Կարսում տեղի իշխանությունների որոշմամբ ապրիլի 16-ին սկսվել է «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումը: Հուշարձանն ապամոնտաժումից հետո կիսվելու է երկու մասի: Դրա համար Ստամբուլից բերվելու է հատուկ տեխնիկա: Ապամոնտաժման մասին որոշումն ընդունվել է փետրվարի 1-ին: Կարս կատարած այցելության ժամանակ հուշարձանը քանդելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` այն անվանելով անճոռնի: