ԱՄՆ-ում կբացվի ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանի անհատական ցուցահանդեսը18 ապրիլի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում, Սբ. Լեվոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում տեղի է ունենալու ամերիկահայ գեղանկարիչ Արթուր Փինաջյանի (1914-1999) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կկրի «Փինաջյան`Աբստրակցիայի հիմնադրման վարպետներից մեկը» խորագիրը և կշարունակվի մինչև հունիսի 19-ը: Ցուցահանդեսին ընդհանուր թվով կներկայացվի ողջ կյանքի ընթացքում արված 128 կտավ: Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թ-ին Նյու Ջերսիում: Նա սկսել է իր ճանապարհը 1930-ական թվականներին որպես անիմատոր: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արժանացել է Բրոնզե աստղի արիության համար: Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի` Վուդսթոքյան (1950 - 1973) և Բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |