18 ապրիլի 2011 - 14:30 AMT
ՏՏ ոլորտի հայ մենեջերները վերապատրաստում կանցնեն ԱՄՆ-ում

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն մենեջերների մրցույթի հաղթող երեք մենեջերները 2011-ի օգոստոսին դասընթացնեի կմասնակցեն ԱՄՆ-ում` Սթենֆորդի համալսարանում: Այդ մասին Երևանում կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով, այդ համալսարանի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի շրջանակներում միջազգային բուհի կողմից ամեն տարի տրամադրվելու է երեք տեղ:

Իր հերթին, Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Վարդան Նիկոյանը հավելել է, որ մրցույթն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: «Այսօր ակնհայտ է դառնում, որ առանց ՏՏ ոլորտի զարգացման անհնար է բարձրացնել երկրի տնտեսության ընդհանուր մակարդակը»,- ասել է նա: Դրա հետ կապված` նա նշել է, որ կառավարությունն այդ ոլորտը հայտարարել է գերակա ուղղություններից մեկը, որը նույնիսկ ճգնաժամի շրջանում ցույց է տվել 17 տոկոս աճ, ավելին, այստեղ կատարվել են զգալի ներդրումներ:

Իր հերթին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը որպես հովանավոր հատկացրել է շուրջ 19 մլն դոլար: Ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանը կարևոր նշանակություն է տվել այն հնարավորությանը, որը ձեռք են բերելու հայ մենեջերները, նշելով, որ բարձրացնելով իրենց պրոֆեսիոնալ հմտությունները, նրանք կարող են դրանք կիրառել հայրենիքում և փոխանցել մյուսներին: «Շատ կարևոր է, որպեսզի մեզ մոտ զարգանա պրոֆեսիոնալ մենեջերների համակարգ»,- ասել է նա: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ, հարղում ուղարկելով bestit@gov.am էլեկտրոնային հասցեին: