18 ապրիլի 2011 - 15:20 AMT
Commerzbank-ը պարգևատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին» միջազգային վճարումների բարձր որակի համար

2010 թվականի գործունեության արդյունքներով Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբնակի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»: Ամեն տարի Կոմերցբանկը այդ մրցանակը շնորհում է լավագույն գործընկեր-բանկերին` միջազգային վճարումների բարձր որակի համար:

Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի կողմից` հաճախորդների հետ հարաբերությունների ավագ պատասխանատու Ակսել Բոմերշեյմը և հաճախորդների հետ հարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխստը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից` Գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Խաչատրյանը և Զավեն Շամյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերը ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն է: 2010 թվականին բանկի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 820 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) հիմնադրվել է 1870 թվականին: Այն ակտիվների մեծությամբ (400 մլրդ եվրո) համարվում է Գերմանիայի երկրորդ բանկը: Նրա 36 հազար աշխատակիցներ տարեկան սպասարկում են մոտավորապես 8 մլն հաճախորդ աշխարհի ավելի քան 40 երկրում: