18 ապրիլի 2011 - 18:13 AMT
«ԱրմենՏել»-ի աշխատակիցները մասնակցել են Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) մասնակցեց համաքաղաքային շաբաթօրյակին: Ընկերության ավելի քան 500 աշխատակից ապրիլի 16-ին Երևան քաղաքի տարբեր շրջաններում տնկեցին ծառեր, բարեկարգեցին և մաքրեցին ընկերության գրասենյակների, վարչական և տեխնիկական շենքերի հարակից տարածքները:

«ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում մեծ տեղ է հատկացնում բնապահպանական հարցերին և մենք պատրաստակամ ենք աշխատելու այս ուղությամբ, ինչը մեր քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և մաքուր: Բացի այդ, այս տարի մենք իրականացնում ենք «Էկո-օֆիս» լայնածավալ ծրագիր, որի կարգախոսն է` Beeline պահպանում է բնությունը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Էկո-օֆիս» ծրագրի շրջանակներում «ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված բնության պահպանմանը: Որպեսզի պահպանենք ծառերը, գրասենյակներում պարբերաբար հավաքվում է մակուլատուրա, լայնորեն օգտագործվում են էլեկտրոնային կրիչներ, ինչպես նաև երկկողմանի տպագրություն: Բացի այդ «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է բաժանորդներին ստանալ հաշիվները և զանգերի վերծանումները ոչ թե թղթային այլև էլեկտրոնային տարբերակով, հաղորդում է «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունը: