Վրաստանի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից Թբիլիսիին թույլ չի տալիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Վրաստանի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից Թբիլիսիին թույլ չի տալիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Չնայած վիրահայերի կոչերին, Վրաստանի ղեկավարությունը դժվար թե պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Այս տարի միանշանակ դժվար թե կարելի է Հայոց ցեղասպանության ճանաչում ակնկալել Վրաստանի կողմից: Այդ երկիրը մեծ կախվածություն ունի Թուրքիայից և Ադրբեջանից` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով, և նրանց ազդեցությունը որոշիչ դեր է խաղում Վրաստանի քաղաքականության մեջ»,- հայտնել է քաղաքագետը:

Բացի դրանից, քաղաքագետը ուշադրություն է դարձրել այն բանին, որ Վրաստանում մոտ 250 հազար ադրբեջանցիներ են բնակվում, որոնց շահերը Վրաստանի խորհրդարանում բավական լավ են ներկայացված:

«Իհարկե, չեմ բացառում, որ ապրիլի 24-ին վիրահայ պատգամավորները պահանջեն, որպեսզի խորհրդարանը լռության րոպեով հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն ավելին ակնկալել չարժե»,- ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---