19 ապրիլի 2011 - 11:54 AMT
Ուկրաինայում բազմաթիվ միջոցառումներով կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ուկրաինայի տարբեր քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիաներ: Միջոցառումները սկսվել են ապրիլի 9-ին Կիևում, «Ռևոլյուցիա» կինոակումբում տեղի է ունեցել փաստագրական ֆիլմերի ցուցադրություն «Սովորական ցեղասպանություն» շարքից: Ցուցադրությունից առաջ Analitika տեղեկատվական գործակալության փորձագետ Երվանդ Երվանդյանը պատմել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմության մասին, ինչպես նաև Բաքվում, Սումգայիթում և Մարաղայում հայերի ջարդերի մասին: Ապրիլի 20-ից միջոցառումներ են նախատեսված Սիմֆերոպոլում, Օդեսայում, Դոնեցկում: Ապրիլի 23-ին Օդեսայում տեղի է ունենալու պատմաբան, Analitika.at.ua-ի փորձագետ Դավիթ Դավթյանի գրքի շնորհանդեսը`«Հայոց ցեղասպանությունն Օդեսայի բնակիչների աչքերով»: