Իգոր Լևիտինը կարևորում է Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ բանակցությունները

Իգոր Լևիտինը կարևորում է Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն երկրների միջև աճել է 20 տոկոսով:

Նա նշել է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ կողք-կողքի են հայտնվել ծանր պահերին և սատարել են միմյանց: Այդ առնչությամբ նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին վարկի տրամադրման համար՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամից անմիջապես հետո:

Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը նշել է, որ հարաբերութունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին մի քանի տարում նոր մակարդակի են բարձրացել: «Մեզ հաջողվեց հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները, բարձրացնել ապրանքաշրջանառությունը երկրների միջև»,-ասել է նա: Լևիտինը նշել է, որ երկու երկրները բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրագործել, ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում՝ առանձնացնելով Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ բանակցությունները, հայտնելով, որ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա երրորդ եռամսյակում ՌԴ սուբյեկտներից մեկում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---