19 ապրիլի 2011 - 14:29 AMT
Աբներ Մարեսը գտնում է, որ Յոնի Պերեսն ու Վիկ Դարչինյանը հիանալի մենամարտ ցույց կտան

Աբներ Մարեսը (Մեքսիկա) պատրաստվում է թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի դեմ մենամարտին, որը տեղի կունենա ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Nokia Theater-ում: Մրցաշարի երկրորդ մենամարտում Վիկ Դարչինյանը կհանդիպի Յոնի Պերեսի հետ (Կոլումբիա):

«Ես սովորաբար չեմ հետևում իմ մրցակիցների մենամարտերին, քանի որ նրանք ամեն անգամ ռինգ են դուրս գալիս տարբեր ռազմավարությամբ: Սակայն, ես գիտեմ, որ Ագբեկոն կոշտ հարվածներ ունի և նա պրագմատիկ մարտիկ է: Ես մտադիր եմ օգուտ քաղել նրա սխալներից»-Մարեսի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Ըստ Մարեսի, բոլորը տեսել են իր վերջին մենամարտերը Յոնի Պերեսի ու Վիկ Դարչինյանի հետ և նա միշտ ցանկանում է իշխել իր հակառակորդի հանդեպ և նրանից խելացի լինել:

Պերես-Դարչինյան մենամարտի մասին մեքսիկացի բռնցքամարտիկն ասել է հետևյալը. «Ակնկալվում է կոշտ պայքար, Դարչինյանին դուր են գալիս մրցակիցները, որոնք դիմակայում են իրեն: Յոնին երկար կհիշի այդ երեկոն: Սակայն, եթե նա ճնշում գործադրի, հայ բռնցքամարտիկն ի վիճակի չի լինի դիմակայել նրան: Կարող եմ ասել միայն, որ հիանալի մենամարտ է ակնկալվում»: