Իսրայելի քաղաքական գործիչները վախենում են Թուրքիայի արձագանքից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում19 ապրիլի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ է հետևելու Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը: Դա ազդելու է Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքերով, հրեա ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ նա իր վրա զգացել է ցեղասպանության ողբերգությունը: «Մենք կարծում ենք, որ Իսրայելը որպես պետություն պետք է ճանաչի այդ փաստը, բայց գոյություն ունի քաղաքականություն: Հայաստանում բնակվող հրեաները վրդովվել են, երբ Հայաստանում պարգևատրել են Իրանի նախագահին: Բայց կրկնում եմ, որ դա քաղաքականություն է: Որքան Իրանն է կարևոր Հայաստանի համար, այնքան Թուրքիան` Իսրայելի համար»,- ասել է Վարժապետյանը և հավելել, որ հավատում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Իսրայելը կարող է ճանաչել այդ փաստը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |