Հայկ Դեմոյան. Մարդկությունը մինչև հիմա չի մշակել ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ

Հայկ Դեմոյան. Մարդկությունը մինչև հիմա չի մշակել ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ

PanARMENIAN.Net - Մարդկությունը մինչև հիմա մեխանիզմ չի մշակել ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն: 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «96 տարի առաջ ապրիլի 24-ին հրամանագիր է ստորագրվել հայերի ոչնչացման մասին: Հայոց ցեղասպանության առաջին զոհը դարձել է Ստամբուլի հայ մտավորականությունը, այնուհետև` տղամարդիկ, իսկ հետո սկսվել է կանանց, ծերունիների և երեխաների բռնագաղթը»,- ասել է Դեմոյանը:Նրա խոսքերով, մոտենալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, գլխավոր մեսիջն այն է, որ մինչև հիմա մարդկությունը չի մշակել ապագա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ: «Այն, ինչ այսօր կատարվում է Աֆրիկայում, վկայում է այն մասին, որ, ցավոք սրտի, միջազգային հարաբերությունների այսօրվա իրավիճակի, նոր ռազմավարական միությունների, ռազմաքաղաքական հարաբերությունների ֆոնի վրա համամարդկային արժեքները մղվել են երկրորդ պլան: Այսօր միջազգային հարաբերություններում և քաղաքականության մեջ գերիշխում են երկակի չափանիշները և առաջնային են համարվում գործընկերային հարաբերությունները»,- ասել է Դեմոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---