19 ապրիլի 2011 - 17:08 AMT
Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործընթացն անկասելի է, վստահ է հայ քաղաքագետը

Հայոց ցեղասպանությունը ժխտող լուրջ պատմական տեսություններ գոյություն չունեն: Այդ մասին Երևան-Մոսկվա «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայոց ցեղասպանությունը վկայագրված է տասնայկ հազարավոր փաստաթղթերում, դա փաստ է, որն անհնար է հերքել, և լրջորեն այն ոչ ոք չի հերքում»,-ասել է քաղաքագետը:

Ըստ նրա, այն երկրները կամ կազմակերպությունները, որոնք մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բացատրում են դա նրանով, որ դա իրենց չի վերաբերում, կամ, որ իրենք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Ես չեմ կարող ընդունել այն թեզը, որ ժողովրդի, ազգային հատկանիշով մարդկանց ոչնչացումը կարող է որևէ մեկին այս աշխարհում չվերաբերվել՝ այդ փաստը կամ չճանաչման փաստը սպառնում է յուրաքանչյուրին»,-ասել է Իսկանդարյանը: Նա հավելել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը շարժվել է և այն արդեն հնարավոր չէ կանգնեցնել» ու Թուրքիան վաղ թե ուշ պարտավոր է ճանաչել այդ փաստը: