19 ապրիլի 2011 - 21:08 AMT
Ապրիլի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 377.02 դրամ

Ապրիլի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 376.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377 դրամ:

Ապրիլի 19-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 377.02 դրամ` ապրիլի 18-ի համեմատ ավելանալով 0.02 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 537.78 դրամ` նվազելով 2.57 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 կետով` կազմելով 13.29 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: