20 ապրիլի 2011 - 10:55 AMT
Բըրբանքի հայերը կոչ են արել ԱՄՆ նախագահին կատարել խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բըրբանքի հայ համայնքը (Կալիֆորնիա, ԱՄՆ) ապրիլի 19-ի ուշ երեկոյան մոմավառություն է կատարել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Մոմավառության արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Լոս Անջելես այցելությունից երկու օր առաջ:

Ակցիայի շուրջ 200 մասնակիցներ վանկարկում էին «1915 այլևս երբեք», «Դադարեցնել Ցեղասպանությունների շարքը», «Կատարիր խոստումդ», «Պարոն նախագահ, Դուք չկատարեցիք ձեր խոսքը: Կատարեք տված խոստումը»,-հայտարարել է Հայ երիտասարդական ֆեդերացիայի անդամ Հիլթոն Սորկազյանը:

Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները: Բըրբանքի հայերը հայտարարեցին, որ վճռական են արդարության համար պայքարում, հաղորդում է The Burbank Leader-ը: