15 մայիսի 2003 - 22:57 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Հայաստանում կառավարող Հանրապետական կուսակցության ղեկավարության հրավերով մայիսի 19-ին սպասվում է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովի այցը Երեւան: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀԿ ցուցակներով խորհրդարան առաջադրված Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Բ.Գռիզլովը Երեւան կժամանի որպես ՌԴ-ում կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար: