20 ապրիլի 2011 - 11:14 AMT
Ապրիլի 9-ից «Բանանցի» մարզաբազայում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքները: Նախատեսված ծրագրի համաձայն, հիմա կատարվում են գլխավոր մարզադաշտի ծածկի շինարարական աշխատանքները: Ուկրաինայից ժամանած շինարարների և տեղի մասնագետների միահամուռ աշխատանքները սկսվել են ապրիլի 9-ից: Մարզադաշտի տրիբունաներից մեկի ծածկի կառուցումը կտևի մոտ մեկ ու կես ամիս:Անկախ այս աշխատանքների ավարտի ժամկետներից շատ շուտով «Բանանցը» սեփական հարկի տակ հանդիպումներն արդեն կանցկացնի ակումբի մարզաբազայում: Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանից թիմն արդեն մրցակիցներին հյուրընկալելու է սեփական մարզաբազայում:

Այսպիսով, առաջին հանդիպումը վերակառուցված մարզադաշտում կայանալու է մայիսի 8-ին: Այդ օրը «Բանանցը» հյուրընկալելու է «Արարատին», հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը: