2011-ի մարտին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է 14.1 տոկոսով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի մարտին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 430.3 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 14.1 տոկոսով: Միաժամանակ մարտին փետրվարի համեմատ այդ ցուցանիշի աճը կազմել է 18.1 տոկոս:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 92.2 մլն դոլար` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 21.8 տոկոսով, իսկ ներկրումը` 338.1 մլն դոլար` ավելանալով 12.2 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---