Քուրդ թեկնածուները, որոնք չեն գրանցվել Թուրքիայի ընտրական ցուցակներում, դատվածություն են ունեցել

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում 12 անկախ թեկնածուներին գրանցելու մասին որոշումը քաղաքական բնույթ չի կրում, Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը անկախ կառույց է: Մենք կարող ենք կրկին քննել այդ դիմումները, սակայն, հիշեցնեմ, որ նրանք բոլորը դատվածությունւ են ունեցել»,-հայտարարել է Խորհրդի նախագահ Ալի Էմը, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Նախօրեին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը վետո է դրել հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մի շարք քուրդ գործիչների մասնակցության վրա, որոնց սատարում է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը:

Դիարբեքիր և Վան քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև: Իր մտահոգությունն է հայտնել նաև Եվրամիությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---