Տարած վիրահատություններից հետո Դավիթ Նալբանդյանը սաստիկ նիհարել է

Տարած վիրահատություններից հետո Դավիթ Նալբանդյանը սաստիկ նիհարել է

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը երկու վիրահատություններից հետո վերադարձել է կորտ և անցել թեթև մարզումների: Մեկ օրում նա երկու ինտենսիվ մարզում է անցկացնում և փորձում է վերականգնել մարզավիճակը:

Ինչպես հայտնում է արգենտինահայ թենիսիստի երկրպագուների կայքը, պարզ է դարձել, որ նա բաց կթողնի Մադրիդի «Մասթերսը», հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Հռոմի «Մասթերսին», որը կանցնի մայիսի սկզբին:

Թենիսիստի մամլո քարտուղար Բերնարդո Բալիերոն հայտարարել է, որ Նալբանդյանը վիրահատությունից հետո մեկ շաբաթ տենդով տառապեց, նրա ջերմությունը 38,5 էր: «Դավիթը սկսել է մարզումները անցած շաբաթ: Դուք կզարմանաք, տեսնելով նրան, նա շատ է նիհարել»,-ասել է Բալիերոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---