Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար հատկացվել է 120 մլն դոլար

Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար հատկացվել է 120 մլն դոլար

PanARMENIAN.Net - 1993թ. ի վեր «b>Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով հատկացվել է 120 մլն դոլար: Այդ մասին ապրիլի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Բացի այդ, ըստ նրա, ևս 20 մլն դոլար կծախսվի մինչև 2016թ.՝ ապահովելու համար բոլոր նախատեսված միջոցառումներն, ուղղված անվտանգության բարձրացմանը:

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում, շահագործման է հանձնվել 1980թ. և կանգնեցվել է 1989թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Կրկին շահագործման է հանձնվել 1995թ. նոյեմբերին: Այսօր աշխատում է միայն երկրորդ բլոկը 407,5 ՄՎտ հզորությամբ, որը տալիս է Հայաստանում արտադրվող էներգիայի 40-50 տոկոսը: Ըստ փորձագետների, կայանը կարող է գործել մինչև 2016թ.:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---