Երևանյան օդի փոշին հասել է Արաբական երկրների անապատներից

PanARMENIAN.Net - Երևան քաղաքում և մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է Արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մթնոլորտային օդում որևէ այլ բաղադրիչի նորմայից գերազանցում չի դիտվել: Կատարվել է օդի նմուշառում, նորմայից փոշու գերազանցումը հայտնի կդառնա մի քանի ժամից: Մասնագետների նախնական գնահատումներով գերազանցումը կազմում է 2-2.3 անգամ, մինչդեռ վտանգավոր սահման է համարվում 30-40 անգամ գերազանցումը: Մասնագետների հավաստմամբ` մի քանի ժամից փոշին ծանրության հաշվին կնստի գետնին և մշուշը կվերանա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---